Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանների բռնության արդյունքում քաղաքացին խոստովանել է իր և ընկերոջ չկատարած հանցագործությունը

Ոստիկանների բռնության արդյունքում քաղաքացին խոստովանել է իր և ընկերոջ 
չկատարած հանցագործությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Աղվան Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 12-ին գույքի գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կիրառված բռնությունների արդյունքում խոստովանել է իր և ընկերոջ իրականում չկատարած հանցագործության դեպքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Աղվան Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]