Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թաիլանդը 35 հազար կալանավորների համաներում Է հայտարարել ի պատիվ արքայադստեր ծննդյան օրվա

Թաիլանդը 35 հազար կալանավորների համաներում Է հայտարարել ի պատիվ արքայադստեր ծննդյան օրվա

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի իշխանությունները բանտարկյալների ընդգրկուն համաներում են հայտարարել ի պատիվ արքայադուստր Մահա Չաքրի Սիրինդհոռնի ծննդյան օրվա, որի 60 տարին լրանում Է ապրիլի 2-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին հաղորդել Է «Թայ Փի բի Էս»-ը:

Համաներումն, ինչպես սպասվում Է, կվերաբերի 35 հազար կալանավորների: Դրա շրջանակներում մահապատժի դատապարտվածների համար պատիժը կփոխարինվի 50 տարվա ազատազրկմամբ՝ դրա հետագա կրճատման իրավունքով: Ազատ կարող են արձակվել այն դատապարտյալները, որոնք տառապում են ծանր հիվանդություններով, որոնք բանտում անցկացրել են իրենց ժամկետի կեսը կամ առնվազն երեք տարի: Համաներումը վերաբերում Է նաեւ 60-ից բարձր տարիքի բանտարկյալ կանանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]