Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը կդադարեցնի կերակրել Դոնբասի բնակիչներին

ՄԱԿ-ը կդադարեցնի կերակրել Դոնբասի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը կդադարեցնի պարենի բաշխումն ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին՝ թերաֆինանսավորման պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվության մեջ: 

Դոնբասի բնակիչներին օգնություն ցույց տալու ծրագրի համար 2015 թվականին պահանջված 316 միլիոն դոլարից ստացվել Է այդ գումարի սոսկ 16 տոկոսը (շուրջ 50,5 միլիոն դոլար): «Մարդասիրական օգնության առաքման ծավալներն, ինչպես սպասվում Է, զգալիորեն կկրճատվեն մի շարք հանգուցային ոլորտներում, քանի որ ֆինանսավորումը շարունակում Է մնալ չափազանց փոքր»,- նշվում Է զեկույցում: 

Թերաֆինանսավորման պատճառով, ինչպես սպասվում Է, շուրջ 80 հազար մարդ կզրկվի օգնությունից՝ կանխիկ միջոցների եւ սննդի կտրոնների տեսքով: Ըստ որում աշխարհազորի կողմից վերահսկվող շրջաններում կդադարի պարենային մթերաբաժինների բաշխումը:

2015 թվականի համար Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծրագիրը ներկայացվել Է փետրվարի 23-ին: ՄԱԿ-ի զեկույցում նշվել Է Դեբալցեւոյի բնակիչների ծանր վիճակը, ինչպես նաեւ բերված են Ուկրաինայի ինշխանությունների տվյալները, որոնց համաձայն՝ Դոնբասից գաղթածների թիվը, որոնք օժանդակության կարիք ունեն, հասել Է մեկ միլիոնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]