Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը

Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում կքննարկեն ղարաբաղյան 
հակամարտության հարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Վիեննայում քննարկումներ կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ջեյմս Ուորլիքը:

«Այսօր Վիեննայում մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կտեղեկացնեն բռնության նոր դեպքերի և  միջնորդական ջանքերի մասին: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դարձնենք առաջնահերթություն»,- նշել է ԱՄՆ համանախագահը:

Մարտի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի մատնվել, այնուհետեւ, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]