Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ նախագահն ու Պետդումայի պատգամավորները կմասնակցեն Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին. Նարիշկին

ՌԴ նախագահն ու Պետդումայի պատգամավորները կմասնակցեն 
Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին. Նարիշկին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում մարտի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները եւ ռուսական պատվիրակության անդամները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, հույս է հայտնել, որ այս այցը նույնպես կխթանի մեր երկրների միջպետական հարաբերությունները, կնպաստի հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, մշակութային եւ հոգեւոր մտերմությունը:

Աժ նախագահը կարեւորել է Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանը փաստել է, որ այդ ոճրագործությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի ողջ հանրության կողմից:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, խոսելով Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա եւ զարգանում են բավականին դինամիկ:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Պետական դումայի պատգամավորներ: Պետդումայի խոսնակը նշել է, որ առաջիկայում կընդունվի համապատասխան փաստաթուղթ, որը կարտահայտի ռուսական կողմի վերաբերմունքը պատմական այդ իրողության նկատմամբ:

Սերգեյ Նարիշկինը կարեւորել է նաեւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված միջոցառումների անցկացումը Հայաստանում և բարեկամ հայ ժողովրդի անուրանալի դերն այդ մեծ հաղթանակի գործում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]