1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ը հաղորդել է մեկ շաբաթում Ուկրաինայի արեւելքում 11 զոհվածների եւ 52 վիրավորների մասին

ՄԱԿ-ը հաղորդել է մեկ շաբաթում Ուկրաինայի արեւելքում 11 զոհվածների եւ 52 վիրավորների մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 21-27-ին Ուկրաինայի արեւելքում զոհվել է 11, վիրավորվել՝ 52 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է մարտի 30-ին: Դրանում նաեւ նշվում է, որ մինչ այժմ տվյալներ չեն ստացվել հունվար-փետրվարին մարտական գործողությունների ընթացքում զոհվածների վերաբերյալ:

«Մինչ այժմ ամբողջական տվյալներ չեն ստացվել մարտական գործողությունների վերջին սրման (հունվարի կեսից մինչեւ փետրվարի կեսը) զոհերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ 2014 թվականի ապրիլի կեսին հակամարտության սկսվելուց ի վեր մինչեւ 2015 թվականի մարտի 27-ը հակամարտության գոտում զոհվել է առնվազն 6 հազար 83 մարդ, վերքեր են ստացել 15 հազար 397-ը»,- ասված է հաշվետվության մեջ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի հումանիտար վարչությունում առանձնակի մտահոգություն են հայտնել այն սպառնալիքի կապակցությամբ, որը ներկայացնում են ականները եւ չպայթած արկերը: «Ականների եւ չպայթած զինամթերքի հետ կապված միջադեպեր են գրանցվում գրեթե ամեն օր»,- նշվում է ՄԱԿ-ի զեկույցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]