Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոթքի հանքերի մոտ 2 մեքենաներ արգելափակվել են ձյան մեջ

Սոթքի հանքերի մոտ 2 մեքենաներ արգելափակվել են ձյան մեջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 30-ին` ժամը 22.17-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ հանքերի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 31-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 65 LV 555 պ/հ (վարորդ` Բ. Ս.) և «Ֆորդ» մակնիշի 34 ON 776 պ/հ (վարորդ` Ս. Գ.) ավտոմեքենաները (2 ուղևոր):  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]