Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայի համար ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոն անընդունելի է

Ֆրանսիայի համար ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոն անընդունելի է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարվածության ուժեղացմամբ եւ ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` Փարիզում կայացած հանդիպումից եւ գործադրած ջանքերից հետո իրավիճակը չվատանա:  Այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն «Արմենպրես»-ի հետ զրույցում` շեշտելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեծ ներգրավվածություն է ցուցաբերում Ֆրանսուա Օլանդը:

«Դիտորդներից  շատերի պես, ես ևս անհանագստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածությամբ: Ֆրանսիան ջանք չի խնայում, որպեսզի նախագահներ Սարգսյանի և Ալիևի՝ Փարիզում կայացած հանդիպումից և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի վերջերս գործադրած ջանքերից հետո իրավիճակը չվատթարանա: Այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեծ ներգրավվածություն է ցուցաբերում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը: Մենք համոզված ենք, որ բանակցված լուծումը և մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված գլոբալ պայմանագիրը պետք է շարունակ նախատեսելի լինեն: Ստատուս քվոն  անընդունելի է»,- ասաց դեսպանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգություն չունի, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կողմերը հայտնվել են փակուղային իրավիճակում, դեսպանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է խաղաղ  լուծումներ գտնելու հակամարտող կողմերի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ հանդիպումների միջոցով:

«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ մեր միջնորդության շրջանակներում  շարունակում ենք աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բայց, ինչպես վերջերս «Եվրանեսթ»-ի խորհրդարանականների հանդիպմանը նշեց Նախագահ Սարգսյանը, այս հակամարտության կարգավորման բանալին ամենից առաջ գտնվում է Երևանում և Բաքվում: Մենք միայն  միջնորդներ ենք»,- ասաց դեսպանը:

Մարտի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի մատնվել, այնուհետեւ, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am