Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլաս Քեյջը Ուսամա բեն Լադենի մասին ֆիլմ կնկարահանի

Նիկոլաս Քեյջը Ուսամա բեն Լադենի մասին ֆիլմ կնկարահանի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Նիկոլաս Քեյջը մտադիր է Ուսամա բեն Լադենի մասին երգիծական ֆիլմի մի մասը նկարահանել Մարոկոյում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ria.ru-ն, «Մեկի բանակը» (Army of One) ֆիլմում, որը հիմնված է իրական դեպքերի վրա, Քեյջը կկատարի Հերի Ֆոլկների դերը, ով ամերիկացի շինարար է և ինքնուրույն փնտրում է «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Բեն Լադենին Աֆղանստանում։

Մարոկոն ամենահայտնի նկարահանման հրապարակներից է արաբական աշխարհում՝ շնորհիվ կայուն, խաղաղ իրավիճակի և լանդշաֆտային բազմազանության։ Հենց դա է պատճառը, որ ֆիլմի նկարահանող խումբը նման որոշում է կայացրել:

 «Army of One» ֆիլմը, որի սցենարը հիմնված է GQ ամսագրի հոդվածի վրա, վարձույթում կհայտնվի 2015թ. վերջին։ Ֆիլմի վրա Քեյջն աշխատում է ռեժիսոր Լարի Չարլզի հետ, որ կինոսեր հասարակությանը հայտնի է «Դիկտատոր» ֆիլմից:

Աշխարհի թիվ 1 ահաբեկիչ, «Ալ Քայիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա Բեն Լադենը մահացել է 2011թ. մայիսի 2-ին` ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում:

 «Գլխավոր ահաբեկչի» մահը հաստատել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությամբ` նրա մարմինը թաղվել է ծովում։ Բեն Լադենը կասկածվում է մի քանի խոշոր ահաբեկչությունների կազմակերպման մեջ, այդ թվում` 2011թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա իրականացված ահաբեկչությունների մեջ: Նա ընգրկվել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ աշխարհի ամենափնտրվող հանցագործների ցուցակում: ԱՄՆ իշխանությունները 50 մլն դոլար խոստացան Բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկության համար։

1970-ական թվականներին Բեն Լադենն ամուսնացել է իր հորեղբոր աղջկա հետ, այնուհետ ՝ ևս 3 կնոջ հետ։ Տարբեր տվյալներով՝ «աշխարհի թիվ 1 ահաբեկիչը»  12-24 երեխա ունի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]