Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԼՂՀ ԱԳՆ և ՀԲԸՄ Կանադայի մասնաճյուղի ղեկավարները քննարկել են Արցախ- սփյուռք համագործակցության հարցեր

ԼՂՀ ԱԳՆ և ՀԲԸՄ Կանադայի մասնաճյուղի ղեկավարները քննարկել են Արցախ-
սփյուռք համագործակցության հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 30-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին և քարտուղար Հակոբ Արսլանյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և սփյուռքի կառույցների միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԲԸՄ Կանադայի մասնաճյուղի կողմից վերջերս հիմնադրված հայ-կանադական քաղաքական կոմիտեի գործունեության շրջանակներում Արցախին վերաբերող նախաձեռնությունների իրագործման հնարավորությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]