Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը կթվայնացնի Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունները

Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը կթվայնացնի Հայոց ցեղասպանության 
ականատեսների հիշողությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամի հետ կնքված համաձայնագրի հիման վրա կթվայնացվեն  Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ 250 անձանց հուշերը: Այս մասին ապրիլի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Այս հիմնադրամը հիմնվել է հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից: Կալիֆորնիայում  գործող այս հաստատությունում առկա են Հոլոքոստի 50 հազար վերապրողների հուշեր, որոնք ձայնագրվում են, թվայնացվում և պահվում հատուկ պայմաններում: Ստորագրված հուշագրի հիման վրա մենք հնարավորություն կունենանք հոգալու մեր հետազոտական կարիքները, ինչպես նաև օգտվել իրենց մոտ առկա ձայնագրություններից»,- նշեց Հայկ Դեմոյանը:

Թանգարանի տնօրեը նաև հավելեց, որ «Շոա» հիմնադրամում շրջանառության մեջ կդրվի նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ձայնագրությունների հավաքածուն՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման և ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման համար:   

Ի դեպ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին Երևանում մեկ այլ համագործակցության հուշագիր կստորագրի Փարիզի «Շոա» փաստագրման կենտրոնի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am