Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վիետնամի նախագահը վերահաստատել է Հայաստան այցելելու իր ցանկությունը

Վիետնամի նախագահը վերահաստատել է Հայաստան այցելելու իր ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանոյում մեկնարկած Միջխորհրդարանական միության 132-րդ վեհաժողովի շրջանակներում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մարտի 28-ին առանձնազրույց է ունեցել Վիետնամի նախագահ Չունգ Տան Շանգի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, կողմերը անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի։ Դեսպան Վարդանյանը Չունգ Տան Շանգին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները և վերահաստատել Հայաստան այցելելու հրավերը։

Անդրադառնալով վեհաժողովի աշխատանքներին՝ դեսպան Վարդանյանը նշել է, որ վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության օրինակելի հարթակ է և հույս է հայտնել, որ 160 երկրներից (այդ թվում` Հայաստանից) Հանոյ ժամանած թվով 1300 պատվիրակներն արդյունավետ նստաշրջան կանցկացնեն։

Իր հերթին Չունգ Տան Շանգը նշել է, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովի նման բազմակողմ ֆորումները, գլոբալ խնդիրներ քննարկելուց բացի, կարող են նաև օգտակար լինել` երկկողմ հակասությունները հարթելու և շփման եզրեր գտնելու համար։

Դեսպան Վարդանյանը Վիետնամի նախագահին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և ողջ աշխարհում նախատեսվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը: Դեսպանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցային գործընթացին, ինչն ուղեկցվում է շփման գծում սադրիչ գործողությունների իրականացմամբ և հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներով:

Վիետնամի նախագահ Չունգ Տան Շանգը դեսպան Վարդանյանին շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահի հրավերը վերահաստատելու համար` խնդրելով փոխանցել իր ջերմ ողջույնները Նախագահ Սարգսյանին, և վերահաստատել Հայաստան այցելելու իր ցանկությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]