Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հնդկաստանում շուրջ հազար մարդ Է ձերբակալվել ոստիկանություն ընդունելության քննությանը խաբեության դիմելու համար

 Հնդկաստանում շուրջ հազար մարդ Է ձերբակալվել ոստիկանություն ընդունելության քննությանը խաբեության դիմելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Բիհարի նահանգի ոստիկանությունը հաղորդել Է, որ վերջին ամսում ավելի քան հազար մարդ Է կալանավորվել ոստիկանությունում աշխատանք ստանալու համար քննության ժամանակ խաբեության դիմելու գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես նշել են տեղի իշխանությունները, երիտասարդներին վարձել են, որպեսզի ոստիկանական պաշտոնների համար ֆիզիկական պատրաստության քննություն հանձնելիս փոխարինեն հայցորդներին:     

Ավելի վաղ Բիհարի նահանգում բորբոքվել Է մեկ այլ աղմկահարույց սկանդալ՝ նույնպես կապված քննությունների հետ. շուրջ 300 մարդ Է կալանավորվել դպրոցական քննություններում տեղ գտած զանգվածային արտագրությունից հետո:

Ինչպես ավելի ուշ պարզվել Է, կալանավորվածներից շատերը եղել են դպրոցականների ծնողները: Նաեւ հաղորդվել Է, որ 750-ից ավելի աշակերտներ հեռացվել են դպրոցից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]