Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիլիջանի օղակաձև հրապարակում կառուցվել է ասֆալտբետոնե նոր ծածկ

Դիլիջանի օղակաձև հրապարակում կառուցվել է ասֆալտբետոնե նոր ծածկ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի տարածքում գտնվող օղակաձև հրապարակը բարեկարգվել և առավել հարմարավետ է դարձվել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար: Դիլիջանի օղակաձև հրապարակը, որի հիմնանորոգված մակերեսը 8004 քմ է, Վանաձոր-Դիլիջան և Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհների հատման կետն է: Այն ապահովում է տվյալ հատվածների անվտանգ երթևեկությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Խաչհար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարել են քանդված եզրաքարերի վերականգնման և ասֆալտբետոնե նոր ծածկի կառուցման աշխատանքներ: Հրապարակի որոշ հատվածներում մինչ այդ  բազալտե եզրաքարերը քանդված էին, ասֆալտբետոնե ծածկը քայքայված էր: Երթևեկելի մասի վրա առաջացած ճաքերն ու փոսերը բազմաթիվ դժվարություններ էին ստեղծում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Կապալի պայմանագրային արժեքը`57.871. 944 ՀՀ դրամ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]