1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն 2015 թվականի ամռանը. Ապատուրայ

ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը համատեղ վարժանքներ  կանցկացնեն 2015 թվականի ամռանը. Ապատուրայ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը համատեղ վարժանքներ  կանցկացնեն 2015 թվականի ամռանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել Է առցանց հարցազրույցի ընթացքում, որը մարտի 30-ին կազմակերպել Էր «Վրաստանի Ատլանտյան խորհուրդ» ոչ կառավարական կազմակերպությունը:

«Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի իրագործման տեմպը լավ Է: Մեր մասնագետները Վրաստանին օգնում են համատեղ վարժական կենտրոն ստեղծելու գործում: Մենք որոշել ենք հիմնական խմբի անդամներին, որոնք շուտով կժամանեն երկիր, եւ այս ամռանը մենք համատեղ վարժանքներ կանցկացնենք Վրաստանում»,-ասել Է Ապատուրայը:

ՆԱՏՕ-ի՝ Ուելսում կայացած  գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի Է ունեցեալ 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին, հաստատվել Է միջոցառումների փաթեթ, որն աջակցում Է դաշինքին անդամակցելու Վրաստանին ձգտմանը: Փաթեթի շրջանակներում նախատեսված Է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Գիրսիաշվիլին, ենթադրվում Է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժական կենտրոնը կբացվի մինչեւ ընթացիկ տարվա աշուն: Վարժական կենտրոնի գտնվելու վայրը դեռ չի ընտրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]