Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում ներկայացրել են առաջին գրաֆենային լամպը

Մեծ Բրիտանիայում ներկայացրել են առաջին գրաֆենային լամպը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում ներկայացրել են գրաֆենե Էլեկտրական լամպ՝ առաջին արտադրանքը հրաշք նյութից, որը վաճառքի կհանվի 2015 թվականի կեսերին: Լամպի շնորհանդեսը տեղի Է ունեցել Մանչեստրի նոր՝ Գրաֆենի ինստիտուտում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Գրաֆեն պարունակող լամպերը Մեծ Բրիտանիայում վաճառքի կհանվեն այս տարի, ինչը, մշակողների խոսքով՝ կդառնա ածխածնի այդ գերամուր ձեւի առաջին առեւտրային կիրառումը: Կարգավորվող հզորությամբ լամպը կպարունակի թելի ձեւով լուսադիոդ՝ պատված գրաֆենով:

Գրաֆենի հաղորդիչ հատկությունների շնորհիվ նոր լամպն, ստեղծողների խոսքով՝ ավելի երկար կծառայի եւ 10 տոկոսով պակաս ԷլեկտրաԷներգիա կծախսի: Ինչպես սպասվում Է, այն փոքր-ինչ ավելի Էժան կլինի գոյություն ունեցող լուսադիոդային լամպերից, որոնց գինը Մեծ Բրիտանիայում հասնում Է 15 ֆունտ ստեռլինգի (22,3 դոլարի):

Լամպը մշակել Է Graphene Lighting ընկերությունը՝ կանադացի ներդրողների միջոցներով: Ընկերության տնօրեններից մեկը Մանչեստրի համալսարանի պրոռեկտոր պրոֆեսոր Քոլին Բեյլին Է:

«(Լամպի) արտադրության արժեքը ավելի պակաս Է, դրանում օգտագործվում են ավելի Էկոլոգիական նյութեր»,- ասել Է Բեյլին BBC-ին տված հարցազրույցում:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 38 միլիոն ֆունտ Է ներդրել Գրաֆենի ազգային ինստիտուտում՝ որը մարտի 20-ին բացվել Է Մանչեստրի համալսարանին կից:  

Երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը հայտարարել Է, որ Բիտանիան ձգտում Է պահպանել աշխարհի առաջատարի դիրքերը գրաֆենային տեխնոլոգիաների յուրացման բնագավառում՝ Չինաստանի եւ Հարավային Կորեայի կողմից լուրջ մրցակցության պայմաններում:

Մշակողները ձգտում են գրաֆենի համար գտնել այլ կիրառություններ. ինչպիսիք են ավտոմոբիլների եւ ինքնաթիռների ավելի ամուր կորպուսները եւ ատամի պրոթեզները: Այս նյութն արդեն կիրառվում Է մարզական այնպիսի իրերի արտադրության մեջ, ինչպիսիք են դահուկները եւ թենիսի ձեռնաթիակները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]