Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրաչիկ Միրզոյանի վիճակը կայուն ծանր է

Հրաչիկ Միրզոյանի վիճակը կայուն ծանր է

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Հրաչիկ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակը բժիշկների գնահատմամբ դեռ կայուն ծանր է:

 Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնից: Հիվանդն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:

1954 թվականին ծնված Երևանի Վարդաշեն 4-րդ թաղամաս 23/10 հասցեի բնակիչ Հրաչիկ Միրզոյանը կրծքավանդակի ձախ կեսի  կտրող-ծակող վերքով  «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 17:15-ի սահմաններում: Վերջինս ուներ  ներքին արյունահոսություն որովայնի խոռոչում: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Թատերական հրապարակում« որտեղ   հանրահավաք էր հրավիրել  Հիմնադիր խորհրդարանը: Սակայն որոշ ժամանակ անց Թատերական հրապարակում սկսվել էր իրարանցում« տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ պատգամավորների ուղղությամբ: Այս ընթացքում էլ, ականտեսների վկայությամբ, տեղի էր ունեցել դանակահարությունը: Հրաչիկ Միրզոյանին «Գյումրի» բժշկական կենտրոնում բուժզննումից հետո վիրահատել էին: Մոտ 2 ժամ տևած վիրահատության ընթացքում հեռացրել են տուժածի փայծաղը:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]