1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չորս բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում

Չորս բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Շամախիի շրջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 14:59:01-ին տեղի է ունեցել Շամախու շրջանի Փիրգուլու բնակավայրից 13 կմ դեպի հյուսիս:

Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 4.1, խորությունը` 7 կմ: Երկրաշարժը էպիկենտրոնում զգացվել է 4 բալ ուժգնությամբ, շրջակա բնակավայրերում` մինչեւ 3 բալ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]