Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ներքին վերաբնակների բողոքի ակցիա Ադրբեջանում

Ներքին վերաբնակների բողոքի ակցիա Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից Բարդայի շրջանի ներքին վերաբնակները բողոքի ակցիա են կազմակերպել իրենց համար պետության կառուցած տները իշխանավորների կողմից վաճառվելու դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arqument.az լրատվական կայքը, նրանք փակել են Բարդա մտնող գլխավոր մայրուղին, ինչի հետեւանքով կիլոմետրերով խցանումներ են սկսվել: Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ են ժամանել ակցիայի անցկացման վայր:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չինովնիկները վերաբնակներին վաճառում են տները, որոնք պետությունը անհատույց հատուկ կառուցել է իրենց համար, եւ իրենք դրանք պետք է ստանան անվճար: Նրանք հայտարարել են, որ այս անգամ բողոքելու են մինչեւ վերջ, եւ մինչեւ իրենց պահանջը չկատարվի, մայրուղին չեն բացելու: Ներկա դրությամբ ակցիան շարունակվում է: Ոստիկանությունը սկսել է միջամտել ակցիային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]