Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիացի քննիչները չեն բացառել տեխնիկական անսարքությունների պատճառով A320-ի կործանման վարկածը

Ֆրանսիացի քննիչները չեն բացառել տեխնիկական անսարքությունների պատճառով A320-ի կործանման վարկածը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հետաքննությունը հնարավոր Է համարում այն վարկածը, որ Ֆրանսիայի հարավում A320 հանրանավի ավիաաղետի պատճառ են դարձել տեխնիկական անսարքությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ֆրանսիացի քննիչների խմբի ղեկավար Ժան Պիեռ Միշելը BFM TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Ներկայում մենք չենք կարող մերժել ինքնաթիռի անսարքության վարկածը»,- ասել Է նա: Ըստ որում Ժ.Պ. Միշելը հավելել Է, որ ավիաաղետի վերաբերյալ որոշ տեխնիկական տվյալներ մինչ այժմ անհայտ են:

Germanwings ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը թռչում Էր Իսպանիայից Գերմանիա, աղետի Է ենթարկվել մարտի 24-ին Ֆրանսայի հարավի լեռնային տեղանքում: Ինքնաթիռում եղել են 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ: Նրանք բոլորը զոհվել են:  

Ֆրանսիայի ոստիկանությունը հանգել Է այն եզրակացության, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցն, օգտվելով հրամանատարի բացակայությունից, փակվել Է օդաչուների խցիկում եւ գիտակցաբար ինքնաթիռն ուղղել դեպի լեռը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]