Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավելի քան 13 հազար մարդ Է տուժել Չինաստանում տեղի ունեցած երկաշարժի հետեւանքով

Ավելի քան 13 հազար մարդ Է տուժել Չինաստանում տեղի ունեցած երկաշարժի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 13 հազար մարդ Է տուժել 5,4 մագնիտուդով երկաշարժի հետեւանքով, որը մարտի 30-ին տեղի Է ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Հույչժոու նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 09:47-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:47-ին) Ցիմեն քաղաքից 29 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկաշարժի օջախն ընկած Էր 14,6 կիլոմետր խորության վրա:

Ըստ տեղական իշխանությունների տվյալների, երկրաշարժից ամենից շատ տուժել Է Ցյանխե գավառը: Վնասվել են 3,1 հազար տներ, որոնց տանիքներից պոկվել Է կղմինդրը, պատերին ճաքեր են հայտնվել:

Զոհվածների մասին չի հաղորդվում: Ներկայում, ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժից տուժած շրջաններում իրականացվում են վերականգնողական եւ փրկարարական աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]