Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կենտրոնական բանկը «Սրբալույս Մյուռոնի կաթսային» նվիրված հուշադրամ է թողարկել

Կենտրոնական բանկը «Սրբալույս Մյուռոնի կաթսային» նվիրված հուշադրամ է 
թողարկել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սրբալույս Մյուռոնի կաթսային նվիրված հուշադրամ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով  ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

 Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սրբալույս Մյուռոնի կաթսան: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ -  HOLY  ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով մակագրված են «ՍՐԲԱԼՈՒՅՍ  ՄՅՈՒՌՈՆԻ  ԿԱԹՍԱ», «CAULDRON  FOR  HOLY CHRISM», թողարկման տարեթիվը` «2014,ՌՆԿԳ» և նախշ:

Հուշադրամի  անվանական արժեքը 1000 դրամ է,  մետաղը և հարգը` արծաթ – 9250, քաշը` 25 գրամ, չափը` 27,0 x 47,0 մմ: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: Տպաքանակը մինչև 2500 հատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]