Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինացի վետերաններին հրավիրել են Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին

Ուկրաինացի վետերաններին հրավիրել են Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 
զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի ուկրաինացի վետերանները հրավեր են ստացել մասնակցելու Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նորությունների ռուսական ծառայությանը» պատմել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Վետերաններ են հրավիրված Ուկրաինայի տարբեր մարզերից, տարբեր հյուպատոսական օկրուգներից, այդ թվում նաեւ արեւմտյան, կենտրոնական եւ հարավարեւմտյան Ուկրաինայից»,- նշել Է Լուկաշեւիչը: Նրա խոսքով՝ պատերազմի վետերաններին ու մասնակիցներին ուղեւորության ընթացքում կկարողանան ուղեկցել ազգականները:   

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմում ՈՒՆԻԱՆ գործակալությանը պատմել են, որ պետության ղեկավարը Մոսկվայի հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ստացել: 

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կկարողանան Հաղթանակի զորահանդեսին գալ միայն հրավիրատոմսով: Ռուսաստանի յուրաքանչյուր տարածաշրջանից միջոցառմանը ներկա կլինի մեկական մարդ՝ ուղեկցողի հետ: Ընդամենը Մայիսի 9-ին Կարմիր հրապարակի տոնակատարությանը սպասվում Է շուրջ 5 հազար հյուրերի ներկայություն: Դրա հետ մեկտեղ Հաղթանակի 70-ամյակի պատվին կազմակերպվող միջոցառումների տոնակատարությանը կկարողանան մասնակցել բոլոր վետերանները:  

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի պատվին զորահանդեսներ կանցկացվեն Ռուսաստանի 25 քաղաքներում: Կարմիր հրապարակի միջոցառումներին կմասնակցեն 194 միավոր զրահատեխնիկա, 150 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 14 հազար զինծառայող: Ավելի վաղ հանդիսություններին մասնակցելուց հրաժարվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Մոսկվա չեն ժաման նաեւ Իսրայելի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի նախագահները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am