Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տեղաբաշխվել են 1.5 մլրդ դրամի պետական պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 1.5 մլրդ դրամի պետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3925C156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղկացրին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից, մարտի 27-ին տեղի ունեցած աճուրդում տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Պարտատոմսերի պահանջարկը կազմել է 2 մլրդ 95 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 995 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն դրամ:

 Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 մլրդ 366 մլն 50 հազար 404 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9305 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4700 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]