1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը պատրաստվել է անվճար

Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը պատրաստվել է 
անվճար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պատրաստման համար ինստիտուտի աշխատակիցները հրաժարվել են հավելյալ գումար ստանալուց: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ոչ մի դրամ չի ծախսվել թանգարանի ցուցադրության պատրաստման համար: Սա եղել է իմ գաղափարը, և իմ թիմը համամիտ է եղել, որ մենք չենք կարող ակնկալել խոշոր գումար: Այսօրվա շուկայական պայմաններում բավականին մեծ գումար կպահանջվեր, և մենք հրաժարվեցինք դրանից, քանի որ մենք չենք կարող մեծ գումար վաստակել մեր ժողովրդին պատուհասած ողբերգության վրա», - ասաց Հայկ Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը հավելեց, որ ներկա պահին ընթանում են թանգարանի դիզայնի վերջնական աշխատանքները: Շուրջ 2500 քառակուսի մետր նոր ցուցադրական տարածքի վրա իրականացված մեծածավալ աշխատանքը իր մեջ է ամփոփել վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նյութերը: Դրանց մի մասը ներկայացվելու է տպագիր պաստառի, ինչպես նաև մուլտիմեդիայի ՝ պրոյեկտորների և  հպումով աշխատող էկրանների տեսքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]