1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումն ու կոոպերատիվների ստեղծումը գյուղատնտեության նոր առաջնահերթություններ են

Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումն ու կոոպերատիվների ստեղծումը 
գյուղատնտեության նոր առաջնահերթություններ են

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղի և գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանում մշակվում է ոլորտի 10-ամյա ռազմավարական ծրագիր: 2015-2025թթ. ռազմավարության նախագծի  մշակումը  նախաձեռնել է  ՕՔՍՖԱՄ կազմակերպությունը, իսկ ստեղծված աշխատանքային խումբը  գործում է Գյուղատնտեսության նախարարության հսկողության ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռազմավարության նախագիծը համալրելու և վերջնական տեսքի բերելու նպատակով կազմակերպվել էր հանրային քննարկում: 

Քննարկման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղական Արմեն Հարությունյանը նշեց, որ ռազմավարության նախագծի առաջնահերթություններն ընտրվել են գյուղացիների և գյուղատնտեսների կողմից բարձրացված խնդիրների հիման վրա: «Որպես առաջիկա տարիների առաջնահերթություններ են ընտրվել գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, հակակարկտային ցանցերի կառուցումը, կաթիլային ոռոգման համակարգերի և ձկնաբուծական տնտեսություններում խնայողական համակարգերի ներդրումը: Դրանք կնվազեցնեն կլիմայի փոփոխություններից գյուղատնտեսության կախվածությունը և կբարձրացնեն ոլորտի արդյունավետությունը»,- ասաց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ ռոզմավարության մեջ ընդգրկվելու են նաև գյուղատնտեական ապահովագրությանը վերաբերող հարցեր, ինչի շուրջ ներկայումս ուսումնասիրություններ են անցկացվում: Խոսելով այն մասին, թե ինչպես է խթանվելու գյուղմթերքի արտադրության ավելացումը` փոխնախարարը նշեց, որ նոր տնտեսական ինտեգրումն ու վերամշակման ավելացումը թույլ կտան իրացնել արտադրված ամբողջ ծավալները:

ՕՔՍՖԱՄ կազմակերպության ներկայացուցիչ, Պարենային անվտանգյության ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Պետրոսյանն էլ պատմեց, որ ռազմավարության նախագծի մշակման նպատակով կատարվել են մարզային այցելություններ և քննարկումներ, ինչպես նաև աշխատանքային խմբեր են ձևավորվել բոլոր մարզերում: «Մարզային խմբերի հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը նրկայացվել և հաշվի են առնվել ռազմավարության մշակման գործընթացում»,- ասաց նա: Պետրոսյանի խոսքով` ռազմավարության նախագծի մեջ կարևոր տեղ է հատկացվել գյուղմթերքի վերմշակման հարցին, որը կարևոր է արտադրության ծավաների ավելացման տեսանկյունից: Նա նաև հայտնեց, որ խնդիր է դրվել առաջիկա տարիներին ևս ապահովել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում և մատչելի ֆինանսական միջոցների տրամադրում գյուղացիներին:

«ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թթ. կայուն զարգացման ռազմավարության» նախագիծը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում: Հանրային քննարկումների արդյունքում այն կլրամշակվի և կամբողջացվի, որից հետո կներկայացվի պետական մարմինների քննությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]