1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավարտվել է Լոռու մարզի դատավորի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցված քրգործի նախաքննությունը

Ավարտվել է Լոռու մարզի դատավորի կողմից կաշառք ստանալու փաստով 
հարուցված քրգործի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի կողմից 20 000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրավական ծառայությունից, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 2014թ. հուլիսի 23-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել բանկի կողմից «Զոսեկար» ՍՊԸ-ին հարկադրված սնանկ ճանաչելու մասին դիմումը և 2014թ. հոկտեմբերի 2-ին վճիռ կայացրել ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ:

2014թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ «Զոսեկար» ՍՊԸ-ի պարտքը բանկի հանդեպ կազմել է շուրջ 517 մլն 940 հազար ԱՄՆ դոլար, իսկ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված է եղել անշարժ գույքի գրավադրմամբ: Դատավորը սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն Ս. Կարապետյանի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով` ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով բանկում գրավադրված անշարժ գույքն աճուրդի եղանակով վաճառքի գործընթացը մինչև 2015թ. մարտ երկարաձգելու, այդ կերպ` Ս. Կարապետյանին գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց 2014թ. նոյեմբերին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 10 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահանջին ՍՊ ընկերության տնօրենը համաձայնել է: Վերջինիս հետ կայացած մյուս հանդիպումների ժամանակ դատավոր Խ. Խաչատրյանը ավելացրել է սահմանված կաշառքի չափը և 2014թ. դեկտեմբերի 20-ին պահանջել ու 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, հիշյալ դատարանի իր աշխատասենյակում Ս. Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9 մլն 186 հազար ՀՀ դրամին համարժեք 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]