Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

A320-ի աղետի զոհերի հարազատները տեղավորվել են Մարսելի հյուրանոցում. Germanwings

A320-ի աղետի զոհերի հարազատները տեղավորվել են Մարսելի հյուրանոցում. Germanwings

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: A320-ի ավիաաղետի զոհերի գրեթե 90 հարազատներ ու մերձավորներ տեղավորվել են Մարսելի InterContinental Marseille հյուրանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին Քյոլնում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Germanwings ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Օլիվեր Վագները: 

«Մարսելի հյուրանոցում աջակցման կենտրոն կստեղծվի զոհերի գրեթե 90 ազգականների ու մերձավորների համար»,-նշել Է Վագները: Նա հավելել Է, որ այդ կենտրոնում մարդկանց օգնություն ցույց կտան Kenyon միջազգային փրկարար ծառայության 32 մասնագետներ:

Ներկայում, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Germanwings-ի հատուկ կենտրոններ են բացված Դյուսելդորֆում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆօուրտում եւ Բարսելոնում:

Germanwings ընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ, մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպերի դեպարտամենտի Տրուա-Էվեշե լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրից ոչ հեռու: Օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Դյուսելդորֆի ոստիկանությունն ստեղծել է 100 փորձագետներից բաղկացած «Ալպեր» հատուկ հանձնախումբը, որն զբաղվում Է ոչ միայն կործանված A320-ի երկրորդ օդաչուի՝ Անդրեաս Լյուբիցի կյանքի մանրամասները պարզելով, այլեւ այնպիսի տեղեկություններ հավաքելով, որոնք կարող են օգնել ճանաչելու Ֆրանսիայում աղետի զոհ դարձած Գերմանիայի քաղաքացիներին:

Ոստիկանները հոգեբանների հետ համատեղ արդեն այցելում են զոհված ուղեւորների՝ ԳՖՀ-ում բնակվող մերձավորներին ու ազգականներին, ինչպես նաեւ աղետյալների ատամնաբույժներին՝ նպատակ ունենալով պարզել այնպիսի մանրամասներ, որոնք կկարողանան օգնել զոհերի ճանաչմանը: Մասնավորապես, փորձագետներն զբաղվում են զոհերի մարմինների վրա հնարավոր դաջվածքների վերաբերյալ տեղեկատվության հավաքմամբ, մազերի նմուշներ են հավաքում սանրերից եւ գենետիկ այլ նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]