Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանական արխիվները փաստում են, որ Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան կայսրության ծրագրերին, բայց չի միջամտել. պատմաբան

Գերմանական արխիվները փաստում են, որ Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան 
կայսրության ծրագրերին, բայց չի միջամտել. պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասնամյակում Գերմանիայում իրականացված հետազոտական աշխատանքները վկայում են, որ այդ երկրի արխիվներում կան բազմաթիվ վկայություններ, փաստեր, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը եւ նրան, որ Գերմանիայի այդ ժամանակվա կառավարությունը տեղյակ է եղել, թե ինչ ծրագիր է իրականացնում Օսմանյան կայսրությունը:

 ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին շեշտում է, որ վերջերս Գերմանիայում մասնակցել է եռօրյա կոնֆերանսի եւ ներկայացրել «Գերմանական կայսրությունը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով զեկուցում, որի նյութերը վերցված են գերմանական արխիվներից: «Քննարկմանը մասնակից թուրք եւ գերմանացի պատմաբանները, քաղաքագետները որեւէ դիտարկում չհայտնեցին: Իրականում գերմանական արխիվները բավական հարուստ են: Դրանք փաստում են, որ Գերմանիան տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում Օսմանյան կայսրությունում, սակայն այդ ժամանակ նրա դիրքորոշումն այն էր, որ, անկախ հանգամանքից եւ կատարվածից, կարեւորը պատերազմում իրենց հաղթանակ տանելն էր: Կան վկայություններ, որոնցում նշվում է, թե Օսմանյան կայսրությունում սպասում էին, որ Գերմանիան, իմանալով իրականացվելիք ցեղասպանության մասին, կամ կխզի հարաբերությունները դաշինքի հետ, կամ կհակադարձի: Անգամ կան գերմանացի դեսպանի վկայությունները, որտեղ նշվում է, որ Էնվեր Փաշան թախանձագին խնդրում է Գերմանիային իրենց ձեռքը չբռնել»,- ասում է Հայրունին` հավելելով, որ Գերմանիան, տեղյակ լինելով, որեւէ կերպ չմիջամտեց եւ չկանխեց հայերի ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է Գերմանիայում անցկացվելիք հիշատակի միջոցառումներին` Հայրունին ասաց, որ Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսված են տարբեր միջոցառումներ ողջ տարվա ընթացքում:

«Կարևոր են այս միջոցառումները հասարակական կարծիք ձևավորելու համար, քանի որ հասարակական կարծիքը որոշակի ուղղորդիչ, թելադրիչ դեր ունի կառավարության համար»,- ասաց Հայրունին` հավելելով, որ ապրիլի 24-ին 300 գերմանացի մտավորականները կընթերցեն Մուսա լեռան 40 օրը վեպից դրվագներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]