1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում ՀԽ անդամի դանակահարության բացահայտման հարցը լինելու է Փաշինյանի ուշադրության կենտրոնում

Գյումրիում ՀԽ անդամի դանակահարության բացահայտման հարցը լինելու է 
Փաշինյանի ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հեռախոսազրույցներ է  ունեցել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ եւ ընտրողներիս վրդովմունքն ու անհանգստությունը հայտնեցի տեղի ունեցած դանակահարության եւ անկարգությունների կապակցությամբ, ասացի, որ հարցը լինելու է իմ ուշադրության կենտրոնում եւ կարեւորեցի տեղի ունեցածի ամբողջական եւ համոզիչ բացահայտումը, այդ թվում եւ իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողություններին գնահատական տալու անհրաժեշտությունը:

Պարոնայք Ասլանյանը, Սիմոնյանն ու Նադարյանը վստահեցրեցին, որ բոլոր ջանքերը գործադրում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու, տեղի ունեցածին ամբողջական իրավական գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Հույս հայտնեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի:

Հուսադրող չէ, սակայն, որ մինչեւ այս պահը միջադեպի մասնակիցներից ոչ ոք հայտնաբերված չէ, թեեւ բոլորի ինքնությունը իրավապահներին հայտնի է»,- գրել է պատգամավորը:

1954 թվականին ծնված Երևանի բնակիչ Հրաչիկ Միրզոյանը կտրող-ծակող վերքով  «Գյումրի» բժշկական կենտրոնից կենտրոն էր տեղափոխվել 17:15-ի սահմաններում:  Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի  Թատերական հրապարակում, որտեղ   հանրահավաք էր հրավիրել  «Հիմնադիր խորհրդարանը»: Թատերական հրապարակում սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ անդամների ուղղությամբ: Այս ընթացքում էլ ականտեսների վկայությամբ տեղի էր ունեցել դանակահարությունը: Միրզոյանը վիրհատվել է, հեռացվել է փայծաղը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]