Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը պետք է Գերմանիային հիշեցնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի դրույթների կատարման մասին

Հայաստանը պետք է Գերմանիային հիշեցնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ  
բանաձեւի դրույթների կատարման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ին նախատեսվում է քննարկում անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին նախաձեռնությունը շատ է կարեւորում` շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանում կա պատգամավորների մի ստված զանգված, որը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է:

«Տարեցտարի Գերմանիայում Հայոց ցեղասպանության մասին հասարակական գիտակցությունը աճում է: Լրատվամիջոցներն առավել մեծ ուշադրություն են դարձնում այդ հարցին, եւ հասարակական ճնշումը նկատելի է: Միաժամանակ` չկա որեւէ պատգամավոր, ինչպես օրինակ Ֆրանսիայում, ով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ կներկայացնի Բունդեսթագի քննարկմանը: Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին նախատեսվելիք քննարկմանը, ապա այն կլինի շատ բուռն, եւ հավանականությունը, որ այնտեղ որեւէ հայտարարություն կլինի` 50/50 է»,- ասաց Հայրունին:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` Հայրունին ասաց, որ Հայաստանը պետք է մեծ ուշադրություն դարձնի Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2005թ. ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կատարմանը: «Այս առնչությամբ Հայաստանը պետք է Հայոց ցեղասպանության դատապարտման աշխատանքի ռազմավարութուն մշակի եւ Գերմանիային անընդհատ հիշեցնի, որ բանաձեւի ընդունումից անցել է 10 տարի, սակայն բանաձեւի ոչ մի դրույթ այդպես էլ իրականություն չի դարձել: Հայկական կողմն այդ բանաձեւը պետք է ընդունի որպես հիմք` աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի Գերմանիայում Հայոց ցեղասպանության հարցը լիարժեք ճանաչում ստանա»,- ասաց Հայրունին:  

2005թ. հունիսի 15-ին, առանց նախնական քննարկումների, Գերմանիայի Բունդեսթագը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am