Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Վճռականության փոթորիկ» դաշինքը նոր հարվածներ է հասցրել շիա ապստամբներին

«Վճռականության փոթորիկ» դաշինքը նոր հարվածներ է հասցրել շիա 
ապստամբներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վճռականության փոթորիկ» դաշինքի օդանավերը մարտի 30-ին նոր օդային հարվածներ են ուղղել Եմենի մայրաքաղաք Սանային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սանայի հարավում ուժգին պայթյուն է որոտացել: Պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չկան

Նախօրեին դաշինքի ուժերը ռմբակոծել են Մարիբ մարզի ռազմական դիրքերը: Ռումբերն ուղղվել են նաև նախագահական նստավայրի վրա, որը գտնվում է շիա ապստամբների ձեռքում:

«Վճռականության փոթորիկ» ռազմական գործողությունների ներկայացուցիչ գեներալ Ահմադ Ասիրին հայտարարել է, որ արաբական երկրները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ նախատեսում են հնարավորինս սեղմ ժամկետում հասնել իրենց նպատակին:  Նա նաև չի բացառել անհրաժեշտության դեպքում ցամաքային գործողությունների ծավալումը:

«Ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև Եմենի նախագահի և նրա կառավարության համար երկիրը ղեկավարելու պայմաններ կստեղծվեն»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ արվում է խուսափելու անցանկալի կորուստներից:

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը:

Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատություններ, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին մասնակցում են հարյուր ռազմական օդանավեր: Մինչդեռ շիա ապստամբները հայտարարել են 30 օդանավի մասին՝ նշելով, որ նման մեծ թիվ հայտարարելով՝ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել իրենց վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]