Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոզանում մեկնարկել Է «վեցյակի» եւ Իրանի ԱԳ նախարարների նիստը

Լոզանում մեկնարկել Է «վեցյակի» եւ Իրանի ԱԳ նախարարների նիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Լոզան քաղաքում մարտի 30-ին սկսվել Է միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի ԱԳ նախարարների լիագումար նիստը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրին՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ՉԺՀ-ի, Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Սերգեյ Լավրովը, Ֆիլիպ Համոնդը, Վան Ին, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

Նախօրյակին Քերին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ առայժմ վստահ չԷ, որ ներկայում կարող Է Իրանի հետ համաձայնություն ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Լավրովը եւ  Քերին Լոզանում կայացած հանդիպմանը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը:

«Կողմերը քննարկել են «վեցյակ»-Իրան բանակցային փուլի ընթացքը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել այն բանի շուրջ, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ի շահ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության համապարփակ կարգավորման»,- ասված է Facebook-ում ՌԴ ԱԳՆ-ի աջում զետեղված հաղորդագրության մեջ:

Լավրովը նաեւ մասնակցել է «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) համակարգող նիստին՝ նախարարների մակարդակով:

Կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ մինչ այժմ չկարգավորված մի քանի հարցերի շուրջ, որոնք խոչընդոտում են Թեհրանի հետ համապարփակ համաձայնագրի կնքմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]