Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քուվեյթի հայ համայնքը նշել է Ծաղկազարդի տոնը

Քուվեյթի հայ համայնքը նշել է Ծաղկազարդի տոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցին մարտի 29-ին լեփ-լեցուն էր հայ համայնքի անդամներով, ովքեր ընտանիքներով ներկա են գտնվել Ծաղկազարդի տոնի սուրբ պատարագին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից:

Արարողությանը ներկա էին ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, հյուպատոս Լևոն Պետրոսյանը, ազգային մարմինների և միությունների բոլոր անդամները, ինչպես նաև հավատացյալների հոծ բազմություն:

Սուրբ պատարագը մատուցել է Կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տեր Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը՝ ներկայացնելով օրվա խորհուրդը: Հայր Սուրբը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով կատարված և կատարվելիք միջոցառումների կարևորությանը, խոսել Սիրիայի մեր հարազատների ճգնաժամային վիճակի մասին:

Պատարագից հետո եկեղեցու տիկնանց հանձնախմբի կազմակերպությամբ տեղի է ունեցել Ծաղկազարդի տոնի առիթով հատուկ ճաշկերույթ, որին մասնակցել է նաև ՀՀ դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]