Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Իրանում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերջին շրջանում ավելի են լարվել: Հայտնի է դարձել, որ Իրանի ԱԳՆ է  հրավիրվել Թեհրանում Թուրքիայի դեսպանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, դեսպանը հրավիրվել է պարզաբանումներ տալու` կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված քննատական հայտարարությունների հետ` ուղղված Իրանին: Քանի որ դեսպանը այս պահին չի եղել Իրանում, նրա փոխարեն ԱԳՆ է ներկայացել դեսպանի ժամանակավոր հավատարմատարը:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Մերզիյե Աֆհամը նշել է, որ Թուրքիայից պահանջել են պարզաբանություններ մտցնել Էրդողանի խոսքերի հետ կապված: Դիվանագետին ԱԳՆ-ից հայտնել են, որ հնչեցված հայտարարությունները Իրանի հասցեին «անտեղի են եղել»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իրանին մեղադրել էր` ասելով, որ պետությունը  ջանքեր է գործադրում տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու համար: Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը հետագայում լուրջ քննադատության էր ենթարկվել իրանցի տարբեր գործիչների կողմից, ովքեր Էրդողանին կոչ էին արել չեղյալ համարել իր նախատեսած այցը Իրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]