Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեւանում կայացավ Գավառի դուդուկի դպրոցի սաների առաջին մենահամերգը

Երեւանում կայացավ Գավառի դուդուկի դպրոցի սաների առաջին մենահամերգը

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Գավառի Գեւորգ Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված դպրոցի սաների առաջին մենահամերգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, դպրոցի սաները հանդես եկան տպավորիչ կատարումներով: Ողջ երեկոյի ընթացքում պատանի դուդուկահարներին ոգեւրորեց եւ նրանց հետ կատարումներով հանդես եկավ նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դուդուկահար եւ Գավառի դուդուկի դպրոցի վարպետ Գեւորգ Դաբաղյանը: Ի դեպ, վարպետը միջոցառման նախապատրաստական աշխատանքների համար անձամբ մի քանի անգամ այցելել էր դուդուկի դպրոց եւ անկացրել վարպետաց դասեր:

Գավառի դուդուկի դպրոցի սաներին իրենց կատարումներով  ողջունելու էին եկել Երեւանի Կոմիտասի անվան  պետական երաժշտական կոնսերվատորայի, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դուդուկահարները, Մեծամորի Շառլ Ազնավուրի անվան  արվեստի դպրոցի դուդուկահարների համույթը եւ Արմավիրի թիվ 1 դպրոցի սան Գեւորգ Ստեփանյանը: Գավառի դուդուկի դպրոցի սաների հետ կատարումով հանդես եկավ նաև դպրոցի ուսուցիչ, գավառցի, արդեն ճանաչված դուդուկահար Հարություն Չքոլյանը:

Գավառի Գեւորգ Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված դպրոցը հիմնադրվել է 2010 թվականին, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական նախաձեռնությամբ: Այն այժմ ունի 18 սան: Դպրոցի սաները, ինչպես վստահեցնում է դպրոցի տնօրեն Հայկ Սիրականյանը, վստահ քայլերով մուտք են գործել դուդուկի կախարդական աշխարհ եւ առաջանում են՝ յուրացնելով այդ աշխարհի գաղտնիքները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]