Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լեոնիդ Սլուցկին դատապարտում է 1915 թվականի դաժան ոճրագործությունը

Լեոնիդ Սլուցկին դատապարտում է 1915 թվականի դաժան ոճրագործությունը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին դատապարտում է հայերի նկատմամբ 1915 թվականի կատարված դաժան ոճրագործությունը: Այս մասին Լեոնիդ Սլուցկին  հայտնեց Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի մեծ պավիրակություն ՌԴ-ից՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Մենք ցավակցում ենք ձեզ և համայն աշխարհին ևս կոչ անում ցավակցել այն դեպքերի համար, որ կատարվեցին 1915 թվականին, ճանաչել ու դատապարտել մարդկության դեմ կատարված այդ դաժան ոճրագործությունը»,-նշեց Լեոնիդ Սլուցկին: 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]