Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մաթս Հյումելսը մտածում է «Բորուսիա»-ից հեռանալու մասին

Մաթս Հյումելսը մտածում է «Բորուսիա»-ից հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի և «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մատս Հյումելսը չի բացառում, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Բորուսիա»-ից:

«Ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Մտածում եմ իմ ֆուտբոլային ապագայի մասին: Կար մի ակումբ, ում հետ բանակցությունները ինչ-որ արդյունք տվեցին: Մեզ Դորտմունդում ուժեղ թիմ է պետք, եթե չհաջողվի կառուցել նման թիմ, ապա այլ ակումբ տեղափոխվելը հնարավոր կլինի: Ամեն դեպքում արտերկրում խաղալը առաջընթաց կլինի թե ֆուտբոլային և թե անձնական տեսանկյունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հյումելսի խոսքը մեջ է բերում Kicker-ը պարբերականը:

Բունդեսլիգայի 26-րդ տուրից հետո Դորտմունդի  «Բորուսիա»-ն  ընդամենը 10-րդ տեղում է և ունի 33 միավոր, այնինչ առաջատար Մյունխենի «Բավարիա»-ն ունի 64 միավոր և 10 միավորով առաջ է անցել երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգ»-ից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]