Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին

Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականի հետ խաղի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները Հայաստանի հետ խաղից հետո անդրադարձել են հանդիպմանը:

«Այս հանդիպումը շատ բարդ ստացվեց, սակայն մենք արժանիորեն հաղթեցինք: Այս հաղթանակի համար մենք արեցինք ամեն բան»,-ասել է Լորիկ Ցանան:

Ալբանիայի հավաքականի մեկ այլ անդամ` Տաուլյանտ Ջական հույս ունի, որ այս հաղթանակը կօգնի ալբանացիներին ստանալու Եվրո-2016 բաղձալի ուղեգիր: «Այս խաղում հաջողությունը մեզ չէր ժպտում, բայց հաղթանակի հասանք արժանիորեն, քանի որ ունեինք գոլային պահեր և իրացրեցինք դրանք»,-Ջականի խոսքը մեջ է բերում ալբանական մամուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով` հօգուտ ալբանացիների: Հայաստանի հավաքականի կազմում միակ գնդակը խփեց Յուրա Մովսիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am