Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, որտեղ ծառայում էր Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը, մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել՝ անձնակազմի մի խումբ անդամներ պատիժի են ենթարկվել, իսկ ռազմաբազայի  հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել:

 Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ ունեցած հանդիպման արդյունքերին: Մարզպետը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի ընթացքին, 102-րդ ռազմաբազային վերաբերող հարցեր: «Խոսել ենք նաև միգրացիոն, Գյումրիում տեղակայված ռազմաբազայի սպայական կազմի բնակարանների, ներդրումային և այլ հարցերի շուրջ, բայց հիմնականում քննության առարկան եղել է քրգործի հետ կապված տեղեկատվոթւյան պակասը»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]