Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը Բերձորում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը

Բակո Սահակյանը Բերձորում ներկա է գտնվել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, հայկական երկու հանրապետությունների մայր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ մասնակցել է այնտեղ կազմակերպված ծառատունկին:

Նախագահը կարեւորել է նման պուրակի առկայությունն Արցախում եւ նշել, որ դա Մեծ եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելու եւ հայրենի հողը շենացնելու յուրատեսակ մի ձեւ է՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա ուխտավայր գալիք սերունդների համար:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]