Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբանանը կոչ է արել պահպանել Եմենի ինքնիշխանությունը

Լիբանանը կոչ է արել պահպանել Եմենի ինքնիշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը կոչ է արել արաբական երկրներին` ապահովել Եմենի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` դեմ հանդես գալով երկրի ներքին գործերին օտարերկրյա միջամտությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Վերջին օրերս իրավիճակը Եմենում կտրուկ վատթարացել է: Սաուդյան Արաբիան եւ մի շարք այլ երկրներ հայտարարել են այս երկրում ապստամբ հոութիների դեմ ռազմական օպերացիա սկսելու մասին:

«Ելնելով Եմենում սահմանադրական օրինականության, արաբական բոլոր երկրներում` միասնության պահպանման անհրաժեշտությունից, Լիբանանը կողմ է Եմենի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը»,- ասել է Սալամը` հանդես գալով Արաբական պետությունների լիգայի` Եգիպտոսում անցկացվող համաժողովին:

Վարչապետը շեշտել է, որ իրավիճակը Եմենում պետք է կարգավորվի քաղաքական միջոցներով եւ քննադատել է Յեմենում շիադավան հոութիների դեմ Սաուդյան Արաբիայի եւ մի շարք այլ երկրների կողմից իրականացվող ռազմական օպերացիան:

Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանում գտնվող Սա քաղաքում բնակվող հոուշիները իսլամի առաջնորդներ են համարում Մուհամեդ մարգարեի 5 թոռներ` իմամներ Ալիին, Հասանին, Հուսեյնին, Զեյնալաբդինին եւ Զեյդին, եւ հանդիսանում են իսլամի շիա ուղղության հետեւորդներ: Նրանք մերժում են ժողովրդավարական բազմակարծությամբ պետական համակարգը եւ ցանկանում են Եմենը վերածել իսլամական պետության:

Եմենը 1517 թվականին բռնակցվել էր Օսմանյան կայսրությանը եւ այդ լծից ազատվել 1918 թվականին: Եմենը հանրապետություն է հռչակվել 1962 թվականին: Հոուշի ապստամբները գտնում են, որ իրենք սերում են Մուհամեդ մարգարեի ցեղից, եւ այդ պատճառով Եմենի պետությունը կառավարելու իրավունքը տրված է միայն իրենց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]