Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում դանակահարված Հրաչիկ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում

Գյումրիում դանակահարված Հրաչիկ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Հրաչիկ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնից՝ փաստելով, որ մոտ 2 ժամ տևած վիրահատության ընթացքում հեռացրել են տուժածի փայծաղը: Վիրահատությունն անցել է բարեհաջող: Վերջինս կորցրել էր մոտ 1 լիտր արյուն: Տուժածի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Վերականգնման համար տուժածը պետք է 2 օր մնա կենտրոնում՝ հետվիրահատական պարտադիր հսկողության համար, բայց, հիվանդի հարազատների ցանկության դեպքում, կարող է նաև տեղափոխվել Երևան:

1954 թվականին ծնված Երևանի բնակիչ Հրաչիկ Միրզոյանը կտրող-ծակող վերքով  «Գյումրի» բժշկական կենտրոնից կենտրոն էր տեղափոխվել 17:15-ի սահմաններում: Վերջինս ուներ  ներքին արյունահոսություն որովայնի խոռոչում: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ   հանրահավաք էր հրավիրել  «Հիմնադիր խորհրդարանը»: Սակայն, որոշ ժամանակ անց, Թատերական հրապարակում սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ անդամների ուղղությամբ: Այս ընթացքում էլ ականտեսների վկայությամբ տեղի էր ունեցել դանակահարությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]