1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետդումայի պատգամավորն ամենամոտ ապագայում ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտություն է տեսնում

Պետդումայի պատգամավորն ամենամոտ ապագայում ԼՂ հակամարտության 
կարգավորման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատասխանատվությունն ընկած է ներկա սերնդի քաղաքական գործիչների վրա: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման միտք արտահայտեց ռուսական կողմի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի աշխատանքի առարկան է: Մենք չենք առաջարկում որոշել լրացուցիչ ձևաչափեր, չենք խոսում ինչ-որ իրադարձությունների մասին: Անցյալ տարի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը բավականին խորությամբ քննարկվել է: Վստահ եմ, որ Հայոց ցեղասպանության տարելիցին Հայաստան այցի ընթացքում ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանի հետ լայնորեն կքննարկի այս հարցը ևս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սլուցկին:

Նա մտահոգիչ համարեց այն փաստը, որ հակամարտության գոտում այս տարվա երեք ամիսներին մահացել է այնքան մարդ, որքան ամբողջ անցյալ տարվա ընթացքում: «Այս իրավիճակն ընդունելի չէ: Անհրաժեշտ է, որ այն լուծվի ամենամոտ ժամանակահատվածում, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ հակամարտությունը հասնի որոշակի կարմիր գծի, երբ զոհերը շատանան կամ էլ վերսկսվեն ակտիվ պատերազմական գործողություններ: Բանակցությունները թողնենք նախագահներին»,-շեշտեց ռուս պաշտոնյան: Նա հույս հայտնեց, որ կողմերի բանական քայլերը կտանեն կոնֆլիկտի կարգավորման շոշափելի արդյունքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]