1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հիմնադիր խորհրդարանի» անդամին Գյումրիում պատրաստում են վիրահատության

«Հիմնադիր խորհրդարանի» անդամին Գյումրիում պատրաստում են 
վիրահատության

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Շտապ բուժօգնության մեքենայով կտրող-ծակող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Վանոյի  Միրզոյանը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնց, ուր տեղափոխվել է Հրաչիկ Միրզոյանը,  այս պահին տուժածն արդեն անցել է բուժզննում: Ինչպես տեղեկացնում  են հիվանդանոցի մամուլի ծառայությունից, տուժածի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: Վերջինս ունի ներքին արյունահոսություն որովայնի խոռոչում: Պատրաստվում է վիրահատություն: Նշենք, որ 1954 թվականին ծնված Երևան Վարդաշեն 4-րդ թաղամաս 23/10 հասցեի բնակիչ Հրաչիկ Միրզոյանը կրծքավանդակի ձախ կեսի կտրող-ծակող վերքով կենտրոն էր տեղափոխվել 17:15-ին:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ հանրահավաք էր հրավիրել  Հիմնադիր խորհրդարանը: Ելույթով են հանդես եկել ՀԽ անդամները: Սակայն որոշ ժամանակ անց Թատերական հրապարակում սկսվել է իրարանցում. տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ անդամների ուղղությամբ: Այս ընթացքում էլ ականտեսների վկայությամբ տեղի էր ունեցել դանակահարությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]