Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հիշատակի ցերեկույթ՝ Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում

Հիշատակի ցերեկույթ՝ Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում

ԵՐԵՎԱՆ,  28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը նրա անունը կրող Երևանի թիվ 196 դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բազմաթիվ հյուրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ միջոցառման մեկնարկը ՀՀ ԱԺ նախագահն ու Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի ուղեկցությամբ շրջել են դպրոցում, ծանոթացել կրթօջախում ստեղծված Աշոտ Նավասարդյանի անունը կրող ազգային դաստիարակության կենտրոնում ցուցադրված լուսանկարներին ու  գրականությանը:

Աշոտ Նավասարդյանին նվիրված միջոցառման շրջանակում էլ, որը նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ էր, բեմականացվել են հատվածներ հայ քաղաքական, պետական գործչի կյանքից ու գործունեությունից, որոնք ուղղված էին ազատ, անկախ և միացյալ Հայաստան ունենալուն: Միջոցառումն ուղեկցվել է ազգագարական երգ ու պարով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am