Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առողջապահական էքսպոյին այս տարի միացել են ավելի քան 80 խոշոր բժշկական կենտրոններ

Առողջապահական էքսպոյին այս տարի միացել են ավելի քան 80 խոշոր բժշկական 
կենտրոններ

ԵՐԵՎԱՆ,  28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտական ցուցահանդեսը: «Լոգոս Էքսպո»-ի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի ուղեկցությամբ` նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով,  զրուցել հայաստանյան և արտերկրի մասնակիցների հետ:  Նրան ներկայացվել են բժշկական  և դեղագործական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններն ու արտադրանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարը կարևորել է տարեցտարի տեղական ընկերությունների առավել լայն ներգրավածությունը ցուցահանդեսում:

Սուրեն Նազինյանի տեղեկացմամբ` օրական մասնագիտական այս ցուցահանդեսն ունենում է շուրջ 1000 այցելու:

Առողջապահական էքսպոյին այս տարի միացել են ավելի քան 80 խոշոր բժշկական կենտրոններ, դեղագործական ընկերություններ, բժշկական սարքավորումներ արտադրողներ ու ներմուծողներ։ Այս տարի ավելի մեծ թվով կազմակերպություններ են ներկայացված Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Իրանից, Հունգարիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսրայելից, Ղազախստանից: Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ օտարերկրյա կազմակերպությունների մասնագիտական հաջողություններին` հետ չմնալով բժշկության, դեղագործության և ստոմատոլոգիայի միջազգային զարգացումներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]