Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բարձր արժանապատվության օրինակ». Եռաբլուրում հարգեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակը

«Բարձր արժանապատվության օրինակ». Եռաբլուրում հարգեցին Աշոտ 
Նավասարդյանի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Հանրապետական կուսակցության անդամները, գործընկերներն ու մտերիմները Եռաբլուր պանթեոնում հարգեցին նրա հիշատակն ու ծաղիկներ դրեցին գերեզմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Նավասարդյանին բնութագրեց որպես զուսպ, բարեկիրթ, բարձր արժանապատվության օրինակ:

«Անհատականություն էր, չէր սիրում կեղծիքը: Միակ գաղափարախոսությունը Հայատանի անկախությունն էր եւ պատահական չէ, որ ՀՀԿ-ի հիմնադիր նախագահը դարձավ: Նրա մտորումները Ղարաբաղյան շարժման, հաղթանակի շուրջ էին: Լինելով անկախության բանակի գլխավոր հրամանատար, առաջիններից էր, որ եզրահանգեց, որ պետք է կուսակցություն ձեւավորվի: Նրան ոգեւորված կամ բարկացած կտեսնեիք, եթե խախտումներ կատարվեին հայրենիքի նկատմամբ: Ոչ թե իշխանավորի թիկնոց էր իր վրա կրում, այլ նրա ցանկությունն էր` ունենալ հայկական պետություն: Նա համախմբում էր բոլորիս անկախության գաղափարի շուրջ»,- ասաց Սահակյանը` հավելելով, որ Նավասարդյանից շատ բան են սովորել:  

Նրա դուստրը` Անուշ Նավասարդյանը խոստովանում է, որ հոր ցանկացած հոբելյանից կամ տարելիցից առաջ կրկին վերընթերցում է անցյալի էջերը ու եւս մեկ անգամ համոզվում, որ իր հոր մոտ բացակայում էր «եսասիրության»-ի զգացողությունը: «Իր բոլոր գաղափարներն ու երազանքները ուղղված էին համազգային, համապետական արեժքների ձեւավորմանը եւ ոչ երբեք անձին կամ անձնականին: Այս առումով բացառիկ անձանցից մեկն է եւ պետական գործչին հատուկ մտածելակերպ եւ բնավորություն ուներ եւ իր բոլոր քայլերն ու գաղափարերն ուղղված էին հզոր պետության կերտմանը»,- ասաց Անուշ Նավասարդյանը:

Հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահը Աշոտ Նավասարդյանը մեծ ներդրում ունի Հայաստանի անկախության ձեռքբերման եւ պետականաշինության գործում: Նա եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել է ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է: Դատապարտվել է 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի:  1987թ. ազատվելուց հետո շարունակել է քաղաքական գործունեությունը, մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին: 1990թ. հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և եղել նրա առաջին ղեկավարը:

Հանկարծամահ է եղել 1997 թվականի նոյեմբերի 3-ին, 47 տարեկանում։

ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀԿ- ականները այցելեցին Եռաբլուր: Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]