Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանական բուքմեյքերները խաղադրույք են ընդունում Քեյթ Միդլթոնի ապագա երեխայի անվան համար

Բրիտանական բուքմեյքերները խաղադրույք են ընդունում Քեյթ Միդլթոնի ապագա երեխայի անվան համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական բուքմեյքերները սկսել են խաղադրույքներ ընդունել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ապագա երեխայի սեռի և անվան համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, խաղադրույք կատարողներից շատերը ենթադրում են, որ ապրիլի կեսերից մինչև վերջ ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ եկողը կլինի աղջիկ: Նորածնին կանվանեն Էլիզաբեթ թագուհի Եղիսաբեթ 2-րդի պատվին: Խաղադրույք է կատարվում նաև Շարլոտ, Ալեքսանդրա կամ Վիկտորյա անունների համար:

Իսկ նրանք, ում կարծիքով կծնվի տղա երեխա, խաղադրույք են կատարում հատկապես Ալբերտ և Ջեյմս անունների համար:

Ավելի արտասովոր են համարվել խաղադրույքները Մակբեթ, Ռինգո և Շարդոնե անունների համար կատարված խաղադրույքները:

Բուքմեյքերները նաև խաղադրույք են սահմանել Քեյթ Միդլթոնի զգեստի գույնի համար, որով նա առաջին անգամ ծննդաբերությունից հետո կհայտնվի հանրության շրջանում: Շատերը համոզված են, որ երիտասարդ մայրիկի զգեստը կլինի կապույտ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]