Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մարտի 27-ին մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը» , որին այս տարի մասնակցում է 35 երկրի շուրջ 300 մարզիկ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով: Մրցումների առաջին իսկ օրը  մեր ամենահեղինակավոր մարզիկը՝ Աշոտ Դանիելյանը, գերազանց է անցկացրել մրցելույթները և 90 կգ քաշային կարգում դարձել մրցաշարի հաղթող ու նվաճել աշխարհի գավաթը:

Մեկ մեդալ էլ այսօր նվաճել է Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով երրորդ տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]